Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներին

ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
ՀՀ ԱԽՔ-ը հյուրերի հետ քննարկել է անվտանգության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը երեկ ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և Պատրիկ Պրայորին: Այս մասին նա հայտնել է ֆեսբուքյան իր էջում։
«Զրուցակիցներիս հետ քննարկել ենք տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը, և կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը»,–գրել է Գրիգորյանը:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր ընդունել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներին
Հիշեցնենք` ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի անդամների հայաստանյան այցի մասին ավելի վաղ հայտնել էր ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը։