Զապորոժիեի ԱԷԿ-ը Դնեպրի էլեկտրահաղորդման գծի անջատման պատճառով անցել է գեներատորների

ԱԷԿ-ի տարածքում, սանիտարապաշտպանական գոտում և դիտարկման գոտում ռադիացիոն ֆոնը նորմալ է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ի սեփական էլեկտրասնուցումը փոխանցվել է դիզելային գեներատորների՝ 750 կիլովոլտ լարման դասով վերջին բարձրավոլտ գծի անջատման պատճառով։ Տեղեկությունը հայտնում է կայանի Telegram ալիքը:
«750 կՎ բարձրավոլտ գծի անջատման հետևանքով Դնեպրի, Զապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին էլեկտրամատակարարումը։ Սեփական կարիքների սնուցումն իրականացվում է դիզելային գեներատորներից»,-նշված է հաղորդագրության մեջ։
Գծի անջատման պատճառները պարզվում են: ԱԷԿ-ի տարածքում, սանիտարապաշտպանական գոտում և դիտարկման գոտում ռադիացիոն ֆոնը նորմալ է:
Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:
Գրոսին հուսով է, որ մինչև տարեվերջ անվտանգության գոտի կստեղծվի Զապորոժիե ԱԷԿ-ի շուրջ
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։