Ընթանում է Արարատ Միրզոյանի և Լեո Դոքերթիի առանձնազրույցը. ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարի և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով պետնախարարի առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԳՆ-ում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի առանձնազրույցը։ Այս մասին տեղեկանում են ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 22-23-ն այցով Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։