ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Վրացական Բաթումից դեպի Նովոռոսիյսկ կանոնավոր ծովային փոխադրումների մեկնարկի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Վրաստանի Ծովային տրանսպորտի գործակալությունը:
Ավելի ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն էր հրապարակվել մասին, որ Վերին Լարսի այլընտրանքային ծովային ճանապարհով Բաթում–Նովոռոսիյսկ բեռնափոխադրման մեկնարկը տրված է։ Նշվում էր, որ արդեն իրականացվել է կոնտեյներներով բեռների փորձնական նավային փոխադրումը, որոնց ընթացքում էական խնդիրներ չեն առաջացել։Տեղեկությունը տարածել էին նաև հայկական լրատվամիջոցները։
«Հայկական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունն այն մասին, որ ապրիլից մեկնարկել են Բաթումից դեպի Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաք կանոնավոր ծովային փոխադրումները, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է գործակալության սոցցանցային պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Պալաուի դրոշի ներքո նավարկող նավն իսկապես երկու կոմերցիոն ուղերթ է իրականացրել Բաթումի և Նովոռոսիյսկի միջև: Միաժամանակ գործակալությունը նշում է, որ դրանք ոչ թե կանոնավոր երթեր են, այլ կոմերցիոն բնույթի, որոնք իրականացվում են պարբերաբար։
«Տվյալ նավի սեփականատեր ընկերությունը պատժամիջոցների ցանկում ներառված չէ և շարունակում է առևտրային երթեր իրականացնել։ Ինչ վերաբերում է բեռին, ապա այն ամբողջությամբ տարանցիկ է և նախատեսված է Հայաստանի համար»,- նշում է գործակալությունը։
Գերատեսչությունում հավելել են, որ ֆինանսների նախարարությունը և Ծովային տրանսպորտի գործակալությունը պատժամիջոցների վերաբերյալ մշտադիտարկում են անցկացնում ինչպես նավերի, այնպես էլ դրանց տերերի նկատմամբ։