Լարսի այլընտրանքային ծովային ճանապարհի մեկնարկը տրված է. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Նավահանգիստ
Նախատեսվում է իրականացնել շաբաթական մեկ բեռնափոխադրում, թիվը կարող է ավելանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Վերին Լարսի այլընտրանքային ծովային ճանապարհով Բաթում–Նովոռոսիյսկ բեռնափոխադրման մեկնարկը տրված է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
«Արդեն իրականացվել է կոնտեյներներով բեռների փորձնական նավային փոխադրումը, որոնց ընթացքում էական խնդիրներ չեն առաջացել»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ գերատեսչության` առայժմ նախատեսվում է իրականացնել շաբաթական մեկ բեռնափոխադրում։ Իսկ հետագայում, կախված պահանջարկից, բեռնափոխադրումների քանակը կարող է ավելացվել։
Պետությունը նախատեսում է սուբսիդավորել բեռնափոխադրումների ծովային հատվածը։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում էր դեռ ամռանը կանոնավոր լաստանավային հաղորդակցություն սկսել վրացական սևծովյան «Փոթի» նավահանգստի ու ռուսական «Կովկաս» նավահանգստի միջև Ազովի ծովով (Կրասնոդարի երկրամաս): Երթուղին կոչված է այլընտրանք դառնալ ռուս-վրացական սահմանի «Վերին Լարսի» անցակետով փոխադրումներին։
Մեր պլանն իրականանում է. Քերոբյանը` Հայաստան–Իրան առևտրաշրջանառության ծավալի մասին