Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներին

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներին
ՀՀ պաշտպանության նախարարի և ԱՄՆ–ից ժամանած պաշտոնյաների հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը և ռազմական կցորդը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիպսի և Պատրիկ Պրայորի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և ռազմական կցորդը:
Հիշեցնենք` ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի անդամների հայաստանյան այցի մասին ավելի վաղ հայտնել էր ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը։