ՆԱՏՕ-ում Ուկրաինայի անդամակցության գաղափարի առաջմղման հարցում կոնսենսուս չկա. Ջոանե

ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Ուկրաինայի հետ հետագա մերձեցումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Ներկայում ՆԱՏՕ-ում Ուկրաինայի անդամակցության գաղափարի առաջմղման հարցում կոնսենսուս չկա, սակայն դաշինքի երկրների ղեկավարները Վիլնյուսի գագաթնաժողովում այդ երկրի հետ հետագա մերձեցման վերաբերյալ որոշում կկայացնեն: Տեղեկությունը Լյուքսեմբուրգում Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում հայտնել է գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն։
«Մեր առաջնորդները որոշում կկայացնեն, թե որն է հաջորդ քայլը Ուկրաինան մեզ մոտեցնելու համար։ Ես քաղաքական գործիչ եմ և տեսնում եմ իրականությունը՝ ներկայում դաշինքում կոնսենսուս չկա, որ շարժվենք դեպի այն (Ուկրաինայի անդամակցությանը,-խմբ.)»,-ասել է նա։
Ջոանեն ավելացրել է, որ «այդ մասին կարևոր խոսակցություն կլինի Օսլոյում հաջորդ շաբաթ (ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը Օսլոյում մայիսի 31-ին, – խմբ.), և դաշինքի երկրների ղեկավարները որոշում կկայացնեն (հուլիսի 11-12-ը Վիլնյուսի գագաթնաժողովում,-խմբ.)»:
Ուկրաինայի անդամակցության որոշումը կախված չէ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարից. Բորել
Նա կրկնել է ՆԱՏՕ–ի դիրքորոշումն այն մասին, որ դաշինքին Ուկրաինայի անդամակցության շուրջ ցանկացած բանակցություն կարող է սկսվել միայն հակամարտության ավարտից հետո: