Խնդիրներն անձնական են. Գյումրիում երիտասարդը փորձել է պայթեցնել ոստիկանության Մուշի բաժինը

Նռնակ
Գյումրեցի իրավապաշտպանը նշել է, որ ոստիկանական բաժանմունքում տղամարդը եղել է նռնակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Գյումրիում երիտասարդ տղամարդը մտել է ոստիկանության Մուշի բաժին և փորձել պայթեցնել շենքը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Միջադեպը եղել է մայիսի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում։
Տղամարդը մտնելով ոստիկանության բաժին նշել է, որ անձնական խնդիրներ ունի, գրպանից հանել է «Ֆ-1» տիպի նռնակը և սպառնացել պայթեցնել, եթե խնդիրը լուծում չստանա:
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ 27-ամյա տղամարդը ոստիկանական բաժանմունք է գնացել նռնակը ձեռքին և փորձել է ոչ թե մասնաշենքը պայթեցնել, այլ իրեն։ Ոստիկանները միջամտել են, փորձել են վնասազերծել նրան։
Տղամարդը ձերբակալվել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։