Հանդիպել են ՀՀ ՄԻՊ–ն ու Սերգեյ Կոպիրկինը. հայտնի է` ինչ են քննարկել

Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Պաշտպանը դեսպանի հետ քննարկել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը և ռազմագերիների վերադարձի հետ կապված հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին է ներկայացրել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից։
Պաշտպանը դեսպանի հետ քննարկել է նաև ռազմագերիների վերադարձի հետ կապված հարցեր։
Սերգեյ Կոպիրկին
«Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել նաև երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը»,–նշված է ահղորդագրության մեջ։
Իր հերթին դեսպանը շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ շատ է կարևորում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ինստիտուտի հետ արդյունավետ փոխգործակցությունը։