Հայաստանը դեռ որոշում չունի ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ. Փաշինյան

ՀԱՊԿ զորավարժություններ
Զորավարժությունները, որոնք ի սկզբանե նախատեսվում էին կազմակերպել Հայաստանում, կանցկացվեն Ղրղզստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու հարցը քննարկման փուլում է: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` լրացուցիչ քննարկման հարց է նաև այն, թե մասնակցելու դեպքում ինչ ձևաչափով ու ծավալով կլինի այն։
Հիշեցնենք` «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունները, որոնք ի սկզբանե պետք է անցկացվեին Հայաստանում, կազմակերպվելու են Ղրղզստանում։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրի ՊՆ–ն ՀԱՊԿ–ին տեղեկացրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացումն աննպատակահարմար է։
ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ–ում կգործի, երբ հստակ ընդգծի ՀՀ տարածքը. Փաշինյան