ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Երևան է ժամանել ևս 4 տրոլեյբուս։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ–ի տնօրեն Սարգիս Բեջանյանը։
«Այս պահին իրականացվում են կարգաբերման աշխատանքներ»,–ասաց նա:
Ավելի վաղ` մայիսի 11–ին, Երևան էր հասել ևս 4 տրոլեյբուս։
Նշենք, որ տրոլեյբուսները Երևան պետք է հասնեին ավելի շուտ, սակայն դրանց չափսերից ելնելով` Վերին Լարսի թունելներն անցնելու համար թույլտվությունը ՀՀ–ն ստացել էր ուշացումով։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը սեփական միջոցներով ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուս, ևս 15-ը ձեռք կբերվի կառավարության աջակցությամբ: