Արթիկում բեռնատար է կողաշրջվել, վարորդը տեղում մահացել է

Կողաշրջված բեռնատարը
Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կիսակառույց շինության պատին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Նարեկացի փողոցում «Կամազ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 12։00–ին, վարորդը` Ստեփան Մ.–ն, տեղում մահացել է։
Բախման հետևանքով շինության պատի մոտ 30 ք/մ հատվածը փլուզվել է։
Ըստ shamshyan.com–ի` «Կամազը» հաշվառված է «Հարթ-Տրանս» ՍՊԸ-ի հաշվեկշռում, բեռնված է եղել ասֆալտով։
Երևանում «Porsche Cayenne»-ն բախվել է բետոնե պատնեշին. վարորդը մահացել է