Արդյոք ՌԴ-ն կվերադարձնի չմատակարարված զենքի գումարը․ Փաշինյանը կոռեկտ չհամարեց պատասխանել

Նիկոլ Փաշինյան
Հայաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Երևանը մի քանի հարյուր միլիոն դոլար է վճարել Մոսկվային, սակայն զենք չի ստացել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոռեկտ չի համարում պատասխանել այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կվերադարձնի չմատակարարված զենքի համար վճարված գումարները։
Ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց բարձրացրեց, թե արդյոք Մոսկվան պատրաստվում է վերադարձնել այն գումարը, որը, Երևանի պնդմամբ, փոխանցվել է զենքի մատակարարման համար, սակայն զենքը ՀՀ չի հասել։
Փաշինյանը նշեց, որ պատեհ չէ այսօր քննարկել այդ հարցը, քանի որ աշխատանքային քննարկումներ են ընթանում, և կոռեկտ չէ աշխատանքային պրոցեսում գտնվող թեմաների շուրջ բովանդակային բացահայտումներ անել։
Որ Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինությունը չի մատակարարել ՀՀ–ին, առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա դրական պատասխան տվեց հարցին, թե արդյոք խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլարի գումարի մասին է, որը ՀՀ–ն փոխանցել է ՌԴ–ին։ Մի քանի օր անց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հաստատեց Գրիգորյանի ասածը։
Փաշինյանը խոստացավ ստուգել, թե ՌԴ սահմանապահներն ինչ են կառուցում Մեղրիի մոտ