ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Անհայտ անձը կոտրել է շենքի պատուհանները, որտեղ տեղակայված է Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոսությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով քաղաքի ոստիկանության վարչությանը։
Նշվում է, որ այդ շենքում է գտնվում նաև ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը:
«Մոտավորապես ժամը 03:30-ին (Երևանի ժամանակով 11:30-ին) ահազանգ է ստացվել Թուրքիայի հյուպատոսարանի մոտ հանցագործության կատարման մասին: Դատելով նկարագրությունից` տղամարդը մոտեցել է հյուպատոսարանին, կոշտ առարկայով բազմակի հարվածներ է հասցրել պատուհաններին, այնուհետև փախել անհայտ ուղղությամբ»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա տվյալներով` ընդհանուր առմամբ 11 պատուհան է կոտրվել, ոչ ոք չի տուժել։
Ընթանում է հետաքննություն, այս պահի դրությամբ ոչ ոք չի ձերբակալվել։
Ընթանում է հետաքննություն, այս պահի դրությամբ ոչ ոք չի ձերբակալվել։
Հանցագործության դրդապատճառները դեռևս հայտնի չեն։
Ներկայում հյուպատոսության աշխատակիցները մաքրում են տարածքը ապակու բեկորներից։