Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուսական բանակին Արտյոմովսկի ազատագրման կապակցությամբ

Վլադիմիր Պուտին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է «Վագներ» խմբին և ռուսական բանակին Արտյոմովսկի ազատագրման կապակցությամբ, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Վլադիմիր Պուտինը շնորհավորում է «Վագներ» գրոհային ջոկատներին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ստորաբաժանումների բոլոր զինծառայողներին, որոնք նրանց անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերել Արտյոմովսկի ազատագրման գործողության ավարտի կապակցությամբ», — ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է պաշտպանության նախարարությունը, քաղաքի ազատագրումը ավարտվել է «Վագներ» գրոհայինների հարձակողական գործողությունների արդյունքում ՝ ռուսական զորքերի Հարավային խմբավորման հրետանու և ավիացիայի աջակցությամբ:
Նախօրեին «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր քաղաքի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին։