Թուրքիայի ՆԳ նախարարը մեղադրել է Շվեդիային ընտրություններին միջամտելու փորձերի մեջ

Ընտրատեղամաս Թուրքիայում. Արխիվային լուսանկար
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մեղադրել է Շվեդիայի կառավարությանը նախագահական ընտրություններին միջամտելու փորձերի մեջ: Նրա խոսքով՝ Ստոկհոլմը հովանավորում է ասոցիացիան, որը ճնշում է գործադրում ընտրական հանձնաժողովի և դիտորդների վրա:
««Oy ve Ötesi» կոչվող ասոցիացիան չի կարող այնտեղ լինել։ Սա ասում եմ շատ բաց և հստակ։ Նրանք գալիս են այնտեղ, «ահաբեկում» վայրը և փորձում ճնշում գործադրել։ Դա չի կարելի թույլ տալ։ Սա հակասում է ընտրական օրենսդրությանը, որ նրանք մտնեն այնտեղ և ճնշում գործադրեն ընտրատեղամասերում քվեարկողների վրա։ Նրանք ճնշում են գործադրում ոստիկանության վրա և ասում. «Մենք այդ ընտրական արկղերը կտանենք»։ Շվեդիայի պետությունը ֆինանսավորում է «Oy ve Ötesi» ասոցիացիան։ Այն գումար է ուղարկում, բայց ինչո6ւ։ Թուրքիայի ընտրություններին միջամտելու և շփոթություն սերմանելու համար: Դա այնքան պարզ է և ակնհայտ», - ասել է Սոյլուն։
Սպասում ենք Թուրքիան ներսից «հրկիզելու» փորձերի. ռուս փորձագետները` ընտրությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների 49,24 տոկոսը, ընդդիմության 7 կուսակցություններից նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45,07 տոկոսը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին: Հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների մեծամասնությունը: