ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Թուրքիայի Ադանա նահանգում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին Twitter-ում հայտնել է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սաիմբեյլի շրջանում։
Երկրաշարժի օջախը գտնվել է 6,67 կմ խորության վրա: