«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի որոշումները քաղաքականացված են. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում
Ռուսաստանի ԱԳՆ-ն G7-ի գագաթնաժողովի որոշումներն անվանել են քաղաքականացված և բաժանարար գծեր ստեղծող:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Յոթի խմբի» գագաթնաժողովի որոշումները քաղաքականացված են և տհաճ, G7-ն ինքն անշրջելիորեն դեգրադացվել է, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով ճապոնական Հիրոսիմայում միավորման առաջնորդների հանդիպումը։
«Դրա հիմնական արդյունքը հակառուսական, ինչպես նաև հակաչինական բնույթի տհաճ հատվածներով հագեցած հայտարարությունների ամբողջությունն է։ Այսպիսով, հերթական անգամ «յոթնյակի» միջոցառման արդյունք են դառնում քաղաքականացված որոշումները, որոնք ուղղված են միջազգային հարաբերություններում բաժանարար գծերի ստեղծմանը», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Նշվում է, որ «Յոթի խումբը» ժամանակին իրենից ներկայացնում էր միավորում, որի անդամները համակարգում են դիրքորոշումները համաշխարհային օրակարգի տարբեր հարցերի շուրջ: