ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Մեքսիկայի Հարավային Կալիֆորնիա նահանգի Էնսենադայի քաղաքապետարանի մոտ անհայտ անձանց կողմից սպանվել է առնվազն 10 մարդ, ևս ինը վիրավորվել է: Այս մասին գրում է Milenio հրատարակությունը։
«Ավտոմրցաշարի առնվազն 10 վարորդներ մահացել են այն բանից հետո, երբ նրանց գնդակահարել են մեկ այլ մեքենայից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ բենզալցակայանին, որտեղ կայանված են եղել ավտոմրցարշարի մասնակիցները, մոտեցել է մոխրագույն ֆուրգոն, որից կրակ են բացել։ Ավտոմրցաշարի մասնակիցներից 10–ը զոհվել են, 9–ը` վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոցներ։ Մարզային դատախազությունը հետաքննություն է սկսել։