ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Այսօր առավոտյան Ֆրանսիայի Մարսել քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն երեք մարդ է մահացել։
Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Մեքենայում գտնվող անհայտ անձինք կրակ են բացել մեկ այլ մեքենայի վրա, որում հինգ երիտասարդ է եղել... Նրանցից երեքը մահացու վիրավորում են ստացել»,- հայտնում է գործակալությունը։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի արևելյան մասում։