Գլխավորը ոչ թե սպասքն է, այլ թրմելու սկզբունքը․ ինչ պետք է իմանալ թեյի մասին

Մայիսի 21-ին նշվում է Թեյի միջազգային օրը, որը ծագում է Չինաստանի Շան դինաստիայից և ջրից հետո աշխարհում ամենաշատ սպառվող ըմպելիքն է:
Sputnik
«Թեյի միջազգային օր» նշելու նպատակը հասարակության և քաղաքական գործիչների ուշադրությունը հրավիրելն է թեյի առևտրի խնդիրներին, թեյի արտադրությամբ զբաղվող աշխատողների սոցիալական դիրքին, դժվարություններին, որոնք ծագում են մանր արտադրողների և մեծ ընկերությունների պայքարում, ինչպես նաև աշխարհում այս ըմպելիքի տարածմանը։
Եվրոպայում և հետխորհրդային որոշ երկրներում կոճապղպեղի, դարչինի, մեխակի հավելումով թեյն առավել շատ է տարածված։ Հայաստանում վերջին տարիներին տարածված են նաև լեռնային խոտաբույսերից պատրաստված թեյերը, որոնք նույնպես համարվում են բուժիչ։ Ավելի տարածված խոտաբույսերից են ուրցը, դաղձը և անանուխը։
Բրիտանիայի թագավոր Չարլզ III–ի թագադրումը. լուսանկարներ
Սև թեյի հայտնի տեսակներից են ասսամը, նեպալը, դարջլինգը, նիլգիրին, ռիզեն, քիմիոնը և ցեյլոնը։ Սև թեյի որոշ տեսակներ չեն թրմվում 90 °C-ից ցածր ջերմաստիճանում։
Կանաչ թեյը պատրաստում են 80-85 °C ջերմաստիճանում։ Մարոկկոյում կանաչ թեյը թրմում են մոտավորապես 15 րոպե։ Թրմամանը, որի մեջ պատրաստվում է թեյը, նախապես տաքացվում է` դրա շուտ սառչելը կանխելու համար։ Բարձորակ կանաչ և սպիտակ թեյերին կարող ենք կրկին ջուր ավելացնել 5-ից ավելի անգամ, դա արդեն կախված է տեսակից և ավելացվող ջրի ջերմաստիճանից։
Ծաղկային թեյը թրմում են 100 °C ջերմաստիճանում, թրմման տևողությունը 3 րոպե է, թրմումը կատարվում է ապակե ամանի մեջ։
1 / 10

Չինական ավանդական զգեստներով դերասանուհիները ելույթ են ունենում Հանչժոուի պարտեզում անցկացվող թեյի արարողության ժամանակ:

2 / 10

Հնդկական սադհուն(ճգնավոր-խմբ.) թեյ է խմում իր ճամբարում Մագհ Մելա փառատոնի ժամանակ։

3 / 10

Երեխաները նախաճաշում են թեյով և հացով Կիսումուի (Քենիա) տարանցիկ ճամբարում:

4 / 10

Թամիլացի կանայք թեյ են հավաքում Դամբատենի պլանտացիայում (Շրի Լանկա)։

5 / 10

Թեյախմություն Թուրքիայի Վան նահանգի Ալաքյոյ գյուղում։

6 / 10

Լոտոսի թեյի պատրաստումը Հանոյի (Վիետնամ) Արևմտյան լճի հարևանությամբ գտնվող տնակում:

7 / 10

Կանայք թեյի տերևներ են հավաքում Կենտրոնական Ճավայում գտնվող ֆերմայում:

8 / 10

Դիեգո Մարադոնան մարզման ընդմիջմանը խմում է «Մատե» բուսական թեյ:

9 / 10

Թեյի արարողություն Յոկոհամայում սակուրայի ծաղկման ֆոնին:

10 / 10

Թեյախմություն պարսկական Նոր տարվա կամ Նովրուզի տոնի վերջին օրը։