Բայդենը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին

Զելենսկին ու Բայդենը Կիևում. Արխիվային լուսանկար
Կիևին օգնության նոր ռազմական փաթեթը կներառի հրետանի և զրահատեխնիկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին: Այն հրետանային զինամթերք և զրահատեխնիկա է ներառում։ Տեղեկությունը հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը։
Այդ մասին նա ասել է Հիրոսիմայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։
Ուկրաինային օգնության նոր ռազմական փաթեթը կներառի զինամթերք, հրետանի և զրահատեխնիկա։
Ուկրաինան հուսով է, որ արդեն այս աշնանը F-16 կործանիչներ կստանա
Ավելի վաղ Politico պարբերականը, հղում անելով անանուն պաշտոնատար անձանց, հայտնել էր, որ Բայդենը Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովում մտադիր է հայտարարել Ուկրաինային մոտ 375 մլն դոլարի օգնության նոր փաթեթի հատկացման մասին:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։