ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Աֆղանստանի Սամանգան նահանգում վթարի է ենթարկվել թալիբներին պատկանող ուղղաթիռը («Թալիբան» շարժումը ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է ահաբեկչական գործունեության համար), երկու օդաչուները զոհվել են: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Թալիբներին պատկանող ուղղաթիռը վթարի է ենթարկվել էլեկտրահաղորդման գծի հետ բախումից հետո», - հայտնել են տեղի աղբյուրները:
Սամանգան նահանգի անվտանգության մարմիններում աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ երկու օդաչուները զոհվել են։
2021 թվականի օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի վրա, օգոստոսի 15-ին մտան Քաբուլ և հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտվել է։ Օգոստոսի վերջին երկու շաբաթները Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ամերիկյան զինվորականների հսկողության տակ, Արևմուտքի երկրների քաղաքացիների ու նրանց հետ համագործակցող աֆղանցիների զանգվածային տարհանում էր ընթանում:
Օգոստոսի լույս 31-ի գիշերը ամերիկացի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ԱՄՆ-ի գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը: Սեպտեմբերի սկզբին հայտարարվել էր Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը։