ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Թուրքիայում 12 զինվորական վնասվածքներ են ստացել «Kirpi» զրահամեքենայի շրջվելու հետևանքով, մեքենան Զաբ գետն է ընկել։ Թուրքական yerelingundemi–ն հայտնում է, որ վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ զրահամեքենայի մեխանիկ-վարորդը Հաքքյարի-Վան մայրուղու 30-րդ կիլոմետրում կորցրել է կառավարումը սայթաքուն ճանապարհին։
Գետում հայտնված զինվորականներին ստիպված են եղել դուրս բերել հարևանությամբ գտնվող ավազահանքում աշխատող էքսկավատորի շերեփով։ Օգնության են հասել նաև տեղի բնակիչները։
Վնասված զրահամեքենան տարհանելու համար զինվորականներ են ուղարկվել։