Թբիլիսիում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ

Թբիլիսիում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես աստիճան
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայտնաբերված հայկական Խոջիվանքի գերեզմանոցի տապանաքարերն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Թբիլիսիի Մթածմինդա թաղամասում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան: Տեղեկությունը հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» ֆեյսբուքյան էջում։
Տապանաքարերը հայտնաբերվել են ռեաբիլիտացիոն աշխատանքների ժամանակ Ռիցա փողոցի համար 10-ում գտնվող նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում։
Остатки надгробий с армянскими надписями, которые использовались в качестве школьных ступенек, обнаружены на территории бывшей школы № 44 в Тбилиси
Թբիլիսիում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքները
«Հասարակական գործիչ` Լևոն Չիդիլյանը , որը մի քանի օր տեղում ուսումնասիրել է գտնված մասունքները, կարծում է, որ այդ տապանաքարերը 1930-ականներին ոչնչացված` Թիֆլիսի գլխավոր հայկական Խոջիվանքի գերեզմանոցի տապանաքարերն են, որոնք օգտագործվել են, որպես շինանյութ»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ որոշ քարերի վրա գրությունները լավ պահպանված են:
Թբիլիսիում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքները
Հայկական գերեզմաններ են հայտնաբերել Վրաստանի մշակույթի նախարարության բակում