Սյունիքի Աղվանի գյուղի մոտակայքում բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ

Փրկարարները բեռնատարը դուրս են բերել քարշակման միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Սյունիքի մարզի Աղվանի գյուղի սկզբնամասում ցեխակույտի մեջ բեռնատար է արգելափակվել ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 17:08-ին։
Փրկարարները «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․) քարշակման միջոցով (մոտ 1 կմ) դուրս են բերել արգելափակումից․ մեքենան շարունակել է ընթացքը։
Երևան-Արմավիր ավտոճանապարհին ավտոմեքենա է հրդեհվել. 2 տուժած կա