Նուբարաշենի աղբավայրում դեռևս կան ծխացող օջախներ․ այրվում է 1000 խմ աղբ

Հրշեջներ
Դեպքի վայրում աշխատում են 8 բեռնատար, 5 էքսկավատոր, 4 ջրատար և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Նուբարաշենի աղբավայրում դեռևս կան ծխացող օջախներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Փրկարարներին հաջողվել է տեղայնացնել մայիսի 18-ին բռնկված կրակը, սակայն հրդեհը վերջնական դեռ չի մարվել։

«Մոտ 5 հա տարածքում տարբեր օջախներով այրվում է մոտ 1000 խմ աղբ։ Շինարարական աղբավայրում մոտ 1000 քմ տարածքում այրվում է շինարարական աղբ, որը ներկա պահին մեկուսացված է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են 8 բեռնատար, 5 էքսկավատոր, 4 ջրատար և ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։