Խոշոր հրդեհ Կոտայքում․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև գյուղի բնակիչները

Հրդեհ Գեղադիր գյուղում
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Կոտայքի մարզ Գեղադիր գյուղի տներից մեկում գիշերը` ժամը 03։10-ին, խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում։ Այրվել է անասնագոմի տանիքում (մոտ 120 քմ) կուտակած մոտ 700 հակ անասնակեր և վնասվել տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 80 քմ)»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:56-ին, մարվել՝ 07:30-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են գյուղի 20 բնակիչ:
Հրդեհ Գեղադիր գյուղում
Նուբարաշենի աղբավայրի հրդեհի հետևանքով կարող են արտանետվել վնասակար աղտոտիչ նյութեր. ՇՄՆ