ԱՄՆ-ից ժամանած տղամարդը Աշտարակում առանձնակի դաժանությամբ սպանել է մորաքրոջը

Ոստիկաններ
Սպանությունը կատարելուց հետո 41-ամյա տղամարդը կերպարանափոխվել է և վերադարձել Երևան, որպեսզի մեկնեի ԱՄՆ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ից ժամանած տղամարդը Աշտարակում առանձնակի դաժանությամբ՝ դանակի բազմակի հարվածներով ու պարանոցը կտրելով, սպանել է մորաքրոջը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել երեկ` մայիսի 19-ին։ Սպանվածը նույն քաղաքի բնակիչ 56-ամյա Սիլվարդ Ք.-ն է։
«Սպանության մեջ կասկածվող տղամարդը օրեր առաջ է Միացյալ Նահանգներից վերադարձել Հայաստան, ժամանակավոր բնակվել է «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրում, ապա գնացել է Աշտարակ` իր մորաքրոջը այցի, որտեղ էլ առանձնակի դաժանությամբ սպանությունը կատարելուց հետո կերպարանափոխվել է, սափրվել, Աշտարակի խանութներից մեկից նոր հագուստներ է գնել և վերադարձել Երևան, որպեսզի վերադառնա Միացյալ Նահանգներ»,- գրում է լրատվամիջոցը։
Սակայն ոստիկանները հենց հյուրանոցում վնասազերծել են 41-ամյա Արմոնդ Ա.-ին, որը Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է, և ձերբակալել են նրան։
«Գլորիա» ֆաբրիկայի տնօրենի դստեր սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել է և տեղափոխվել ՀՀ