ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՌԴ խաղաղապահ զորախմբի ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ է հասցվել 241,1 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Մենք միասնական ենք» հիմնադրամի հետ խաղաղապահները սննդի փաթեթներ են բաժանել Մարտակերտի դպրոցներում և մանկապարտեզներում։
Նշվում է, որ Ստեփանակերտից Գորիս և հակառակ ուղղությամբ ուղեկցել են շտապօգնության երեք մեքենա՝ հիվանդներով։
Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։