Մհեր Գրիգորյանն ընդունել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի նախագահին

Զրուցակիցները քննարկել են էներգետիկ ոլորտում կառավարության կողմից նախատեսված բարեփոխումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում «Գազպրոմ» ընկերության հետ համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահի տեղակալ Վիտալի Մարկելովի հետ հանդիպմանը: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նորանշանակ նախագահ-գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը:
Վիտալի Մարկելովը փոխվարչապետին ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նորանշանակ նախագահին:
ԶՊՄԿ–ն դիրքը զիջել է. Հայաստանի ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մաղթել է վերջինիս արդյունավետ աշխատանք՝ նշելով, որ կառավարությունը բարձր է գնահատում «Գազպրոմ» ընկերության հետ համագործակցությունը և կարևորում է ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը:
Զրուցակիցները քննարկել են էներգետիկ ոլորտում կառավարության կողմից նախատեսված բարեփոխումները, մտքեր փոխանակել հետագա համագործակցության շուրջ: