ՀՀ նախագահը Կորեայի նախագահի հատուկ բանագնացի հետ քննարկել է վիզաների ազատականացման հարցը

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ատոմակայանի կառուցման գործում հայ-կորեական համագործակցության հնարավորությանն ու հեռանկարներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Կորեայի Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց Չան Սոն Մինի հետ քննարկել է հայ-կորեական համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ, այդ թվում` դեսպանատների բացման ու ատոմակայանի հետ կապված: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին և շարունակում են զարգանալ:
ՀՀ նախագահի հանդիպումը Կորեայի նախագահի հատուկ բանագնացի հետ
Չան Սոն Մինընշել է, որ Հայաստանը և Կորեան ունեն բազմաթիվ քաղաքակրթական, մշակութային ընդհանրություններ և սերտ համագործակցության մեծ ներուժ, որը պետք է իրականացվի համատեղ ջանքերով:
«Քննարկվել են երկու երկրներում դեսպանատների բացման, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների համար Կորեայի Հանրապետության կողմից վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ատոմակայանի կառուցման գործում հայ-կորեական համագործակցության հնարավորությանն ու հեռանկարներին:
Հանդիպման ընթացքում առանձնահատուկ շեշտվել է մշակութային կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների փոխգործակցության զարգացման առկա մեծ ներուժը և վերջինիս լիարժեք իրականացման կարևորությունը:
Հանդիպման ավարտին երկուստեք շեշտվել է Հայաստանի և Կորեայի միջև առկա քաղաքական, տնտեսական համագործակցության ընդլայնման ու խթանման վերաբերյալ պատրաստակամությունը:
ՀՀ–ում և Կորեայում դիվանագիտական ներկայացուցչություններ կարող են բացվել. քննարկում է եղել