ՀՀ նախագահը կմեկնի Կատար

Վահագն Խաչատուրյան
Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ մի շարք երկրների և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 23-25-ը աշխատանքային այց կկատարի Կատարի Պետություն՝ Կատարի տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում։
«Համաժողովի շրջանակում Խաչատուրյանը հանդիպում կունենա Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ նախագահի երկկողմ հանդիպումներ մի շարք երկրների և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,– ասված է հաղորդագրությունում:
ՀՀ նախագահը կհանդիպի նաև Կատարի հայ համայնքի ներկայացուցիչներին:
«Համաշխարհային աճի նոր պատմությունը» խորագիրը կրող երրորդ տնտեսական համաժողովն անցկացվում է Կատարի էմիրի բարձր հովանու ներքո: Համաժողովը նվիրված է համաշխարհային տնտեսության առջև ծառացած հրատապ մարտահրավերներին, ինչպես նաև դժվար տնտեսական պայմաններում համաշխարհային աճի համար նոր ճանապարհային քարտեզի մշակմանը:
ՀՀ նախագահը մասնակցել է Չարլզ Երրորդի թագադրությանը