ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի գոտի կստեղծվի

ԵԱՏՄ երկրների դրոշներ
Փոխդեսպանի խոսքով՝ Ռուսաստանը կարող է Ինդոնեզիայի հետ համագործակցել այնպես, ինչպես Չինաստանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Ինդոնեզիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտի կստեղծվի մինչև այս տարեվերջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Ինդոնեզիայի փոխդեսպան Բեռլիան Հելմին։
Ելույթ ունենալով «Ռուսաստան. Իսլամական աշխարհ. KazanForum» միջազգային տնտեսական ֆորումում՝ Հելմին նշել է, որ Ռուսաստանը կարող է համագործակցել ինչպես Ինդոնեզիայի, այնպես էլ Չինաստանի հետ։
«Ռուսաստան և Չինաստան` շատ լավ է: Բայց Ռուսաստանը և Ինդոնեզիան պետք է առաջ գնան հարաբերություններում, քանի որ Ինդոնեզիան ամենամեծ երկիրն է Հարավարևելյան Ասիայում: Դուք նույնպես պետք է ջանքեր գործադրեք այս տարածաշրջանում», - ասել է ինդոնեզացի դիվանագետը:
Փոխդեսպանն ընդգծել է, որ ռուս-ինդոնեզական տնտեսական համագործակցությունը ներուժ ունի միանգամայն նոր բան ստեղծելու, այսինքն՝ միջազգային բիզնեսի քարտեզի վրա նոր կետ դառնալու։