ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Չինաստանը պատրաստ է օգնել Կենտրոնական Ասիայի երկրներին պաշտպանական ներուժն ամրապնդելու գործում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Չինաստան-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում այս հայտարարությունն արել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:
«Չինաստանը պատրաստ է օգնել, որ Կենտրոնական Ասիայի երկրներն ամրապնդեն իրենց իրավապահ մարմինների ներուժը անվտանգության և պաշտպանունակության ոլորտում, պատրաստ է նաև աջակցել տարածաշրջանային անվտանգության պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի ջանքերում», - ասել է նա։
«Չինաստան-Կենտրոնական Ասիա» գագաթնաժողովը մեկնարկել է այսօր Չինաստանի Սիան քաղաքում։ Գագաթնաժողովին մասնակցում են նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը: