Աշխատանքային եռակողմ խմբի հանդիպման ժամանակն ու վայրը համաձայնեցվում են. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը. Արխիվային լուսանկար
Օվերչուկի խոսքով` այսօր ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման վայրը, օրն ու ժամը կորոշվի երեք երկրների փոխվարչապետների խորհրդակցությունների ժամանակ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Այսօրվա ընթացքում ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների միջև՝ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հարցի շուրջ։ Եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ դեմ առ դեմ հանդիպման վայրի և ժամանակի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի խորհրդակցություններից հետո»,–ասել է նա։
Այսօր` ավելի վաղ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ բանակցությունների արդյունքներին, ասել էր, որ հաջորդ շաբաթ պետք է կայանա եռակողմ խմբի հանդիպումը՝ փոխվարչապետների գլխավորությամբ՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով։