ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստում քննարկել է Բրյուսելի եռակողմ հանդիպմանը եւ Ռեյկյավիկի գագաթնաժողովին առնչվող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունը։
Նիստը տեղի է ունեցել մայիսի 18-ին։
«Նիստի ընթացքում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպմանը եւ Ռեյկյավիկի գագաթնաժողովին առնչվող հարցեր։ Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նիստի մասնակիցների հարցերին»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Նշենք, որ մայիսի 15-ին էլ նա մեկնել էր Իսլանդիայի Հանրապետություն` մասնակցելու Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովին։ Փաշինյանը այնտեղ կարճատև հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։