Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել. հրշեջները դեպքի վայրում են

Նուբարաշենի աղբավայր. հրդեհ. Արխիվային լուսանկար
Քաղաքապետարանից էլ հայտնեցին, որ այժմ կատարվում են հողալցման և ջրալցման աշխատանքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Երևանի Նուբարաշենի քաղաքային աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Ահազանգը եղել է, հրշեջ–փրկարարների մեկ մարտական հաշվարկ ուղարկվել է։ Այժմ նրանք աշխատում են դեպքի վայրում»,– ասացին ոստիկանությունից։
Երևանի քաղաքապետարանից էլ Sputnik Արմենիային ասացին, որ վարչական շրջանի համապատասխան վարչությունների և ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներն այժմ կատարում են հողալցման և ջրալցման աշխատանքներ։