Նուբարաշենի աղբավայրի հրդեհը հաջողվել է տեղայնացնել

Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. Արխիվային լուսանկար
Հրդեհաշիջման գործընթացն իրականացվում է Երևան քաղաքի և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տեխնիկական ռեսուրսներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Նուբարաշենի աղբավայրի տարածքում բռնկված հրդեհը հաջողվել է տեղայնացնել ։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նշում է, որ այսօր առավոտյան ծխացող օջախներ են նկատվել Նուբարաշենի աղբավայրի տարածքում։
«Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են քաղաքային իշխանությունները, որից հետո համայնքային ջրցաններ և տեխնիկական այլ միջոցներ են կենտրոնացվել աղբավայրի տարածքում՝ հրդեհը չեզոքացնելու նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ գործընթացն իրականացվում է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տեխնիկական ռեսուրսներով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրշեջ–փրկարարների մեկ մարտական հաշվարկ ուղարկվել Նորբարաշենի աղբավայր։