Իրանը կարող է նպաստել ՌԴ-ից և ԱՊՀ երկրներից ապրանքների տարանցմանը

Թալեգանի բուլվարը Բենդեր Աբասում, Իրան. Արխիվային լուսանկար
Իրանառուսական առևտրային պալատի ղեկավարը նշել է, որ կարևոր է հաշվի առնել Իրանի ռազմավարական դիրքը՝ ԱՊՀ երկրներին ապրանքների տարանցման հարցնում օգնելու համար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Իրանը կարող է նպաստել Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից ապրանքների տարանցմանը տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Իրանառուսական համատեղ առևտրային պալատի նախագահ Հադի Թիզխուշ Թաբանը։
«Եկել է ժամանակը, երբ պետք է հաշվի առնել այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում, հաշվի առնել և օգտագործել այն եզակի հնարավորությունները, որոնք կան Իրանում։ Իրանը կարող է Ռուսաստանը կապել տարածաշրջանի այլ երկրների հետ և մեծ բազա դառնալ տարածաշրջանում առևտրի զարգացման համար։
Որոշ իսլամական երկրներ կարող են իրենց ապրանքների տարանցումը կատարել Իրանի տարածքով։ Իրանի ռազմավարական դիրքը հաշվի առնելը կարևոր է, որպեսզի ԱՊՀ երկրներին օգնենք ապրանքների տարանցում իրականացնել»,-ասել է Թիզխուշ Թաբանը «Ռուսաստան-իսլամական աշխարհ.KazanForum» միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ:
Իր հերթին ռուս-իրանական գործարար խորհրդի նախագահ Լեոնիդ Լոժեչկոն նշել է, որ Իրանը «Ռուսաստանի հատուկ գործընկերն է, որի հետ բարեկամական հարաբերությունները բարձր են գնահատվում»: