Հրազդան գետում դի է հայտնաբերվել

Երևանյան լիճը. Արխիվային լուսանկար
Դեպքի վայրում աշխատել են հրշեջ–փրկարարները, գետից հայտնաբերված դին էլ հանձնել են ոստիկանությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից տարածքում` Հրազդան գետում, քաղաքացու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Ահազանգը ստացվել է մայիսի 18-ին, ժամը 17։08-ին։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ–փրկարարների մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները գետում հայտնաբերել են տղամարդու դի, դուրս բերել և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։