«Հնագույն լեզուների տասնյակ». ռուսական պարբերականը գրել է նաև հայերենի մասին

Հայոց այբուբեն
Լեզվաբանները համակարծիք են, որ հայերենը հնդեվրոպական ընտանիքի առանձին ճյուղ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Ռուսական «Ekhoplanet»–ը կազմել է աշխարհի հնագույն լեզուների տասնյակը և այդ համատեքստում անդրադարձել նաև հայերենին։
«Համարվում է, որ նախագիր հայերենը գոյություն է ունեցել մ.թ.ա. 14-րդ դարից, իսկ 5-րդ դարում ստեղծվել է հայոց այբուբենը։ Հենց այդ ժամանակ էր, որ այս լեզվով շարադրվեց Աստվածաշնչի թարգմանությունը, որը մինչև մեր օրեր է հասել։ Հետաքրքիր է, որ Հայաստանում գոյություն ունի հայերենի երկու տեսակ։ Արևմտահայերները հիմնված է ստամբուլահայ համայնքի բարբառի վրա, իսկ արևելահայերենը՝ Երևանի և Թբիլիսիի բարբառների վրա», – նշվում է հրապարակման մեջ։
Ավելացնենք, որ բրիտանացի հայտնի գրող, հեռուստահաղորդավար և մաթեմատիկոս Ալեքս Բելոսը հայոց այբուբենի գյուտը ժողովրդի պատմության ամենակարևոր իրադարձություններից է համարել, քանի որ սեփական գրերի առկայությունը նպաստել է հայ ժողովրդի համախմբմանը։
Եղիշե Չարենցի բանաստեղծությունները իտալերեն են թարգմանվել