Հիփոթեքով բնակարան ձեռք բերելու հնարավորություն կունենան բոլոր պայմանագրային սպաները

Նորակառույց շենք Երևանում
Եթե նախկինում ծրագրին մասնակցում էր միայն «Արդշինբանկը», կառավարության սահմանած նոր կարգավորմամբ այդ սահմանափակումը հանվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը փոփոխություններ է մտցնում սպայական և ավագ սպայական կազմերի պայմանագրային զինծառայողների համար մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկ տրամադրելու ծրագրում։ Կառավարության այսօրվա նիստում այդ մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` նշելով, որ փոփոխությունների նպատակը ծրագրի գրավչությունը բարձրացնելն է։
«Մասնավորապես` 2023թ–ի ծրագրից օգտվելու հնարավորություն է ընձեռվում հայտ ներկայացրած ու մասնակիցների ռեեստրում գրանցված բոլոր զինծառայողներին։ Նշեմ, որ ըստ գործող որոշման` տարեկան նախատեսվում է 500 տեղ։ Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս դիմողների թիվն անցնում է 1000-ը։ Այս տարվա դիմող զինծառայողների թիվը 1111 է։ Այս որոշման նախագծով բոլոր մասնակիցները, նաև նրանք, ովքեր վիճակահանությամբ վարկավորման իրավունք չէին ստացել, օգտվելու են ծրագրից»,– հայտնեց Պապիկյանը։
Բացի այդ, եթե նախկինում ծրագրին մասնակցում էր միայն «Արդշինբանկը», նոր կարգավորմամբ այդ սահմանափակումը հանվել է։
ՀՀ–ում կարգելվի արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը. ԱԺ–ն ընդունեց նախագիծը
Պետության աջակցության սահմանաչափը 2.5 մլն դրամ կլինի` գործող 10 տոկոսի փոխարեն։ Առաջնային շուկայից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում վարկի տարեկան տոկոսադրույքը սահմանվում է առավելագույնը 11 տոկոս, որից պետության կողմից սուբսիդավորվելու է 5 տոկոսը, երկրորդային շուկայից դեպքում` առավելագույնը 13 տոկոս, որից պետության կողմից սուբսիդավորվելու է 5–ը։
Հիփոթեքով բնակարան գնելու դեպքում եկամտային հարկը որոշ դեպքերում չի վերադարձվի. ՊԵԿ