ՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանի և Բաքվի միջև շուտափույթ խաղաղության պայմանագիր կստորագրվի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը. Արխիվային լուսանկար
Իմանգալի Տասմագամբետովը անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում հույս ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության պայմանագիր կստորագրվի: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, գրում է «Բելտա»գործակալությունը։
Իմանգալի Տասմագամբետովը նշել է, որ Հարավային Կովկասիիրավիճակի կայունացման շուրջ կանոնավոր բանակցություններ են ընթանում, վերջերս Եվրոպայում հերթական փուլն է տեղի ունեցել:
«Նշվել է, որ և Ադրբեջանը, և Հայաստանը գործնականում ճանաչում են միմյանց սահմանները 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
ԱՊՀ ստեղծման մասին այս համաձայնագրում նշվում է, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնված կլինեն նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական սահմանների վրա:
«Հուսով ենք, որ այդ բանակցությունները խաղաղության պայմանագրի ստորագրմանը կհանգեցնեն։ Եվ երկրները հետագայում ձեռնամուխ կլինեն սահմանազատմանը», - ասել է Տասմագամբետովը ։