Երկու մարդ զոհվել է, մեկը` ծանր վիրավորվել Բելգորոդի մոտ ուկրաինական գնդակոծությունից

Արխիվային լուսանկար
Նիժնեե Բերյոզովո գյուղը Ուկրաինայի սահմանից մոտ ինը կիլոմետր է հեռու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է Ուկրաինայի կողմից Նիժնեե Բերյոզովո գյուղի գնդակոծության մասին:
«Շեբեկինսկի շրջանի Նիժնեե Բերյոզովո գյուղում երկու մարդ Է զոհվել, ևս մեկին ծանր վիճակում տեղափոխում են հիվանդանոց»,-գրել է Գլադկովը իր Telegram-ալիքում:
Նա ճշտել է, որ խաղաղ բնակիչները սպանվել են ուկրաինական արկերից այն պահին, երբ կարտոֆիլ էին տնկում իրենց բանջարանոցում։
Շեբեկինսկի քաղաքային շրջանի բնակավայրերը բազմիցս գնդակոծվել են ուկրաինացի զինվորականների կողմից, տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։