ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կկայանա Ռուսաստանի մայրաքաղաքում մայիսի 25-ին։ Տեղեկությունն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան:
«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 25-ին՝ Միության պետությունների ղեկավարների մասնակցությամբ, Մոսկվայում առկա ձևաչափով», - ասել է նա:
Եվ ավելացրել է, որ նիստի օրակարգը վերջնականապես կհամաձայնեցնեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստում, որը կկայանա մայիսի 22-ին: