ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պահանջում է նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նա այդ մասին հայտարարել է խորհրդարանի հերթական նիստի ժամանակ։
«Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո՛ն նախագահ, կամ դրե՛ք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք»,– ասել է նա։
Թովմասյանը վստահեցրել է, որ Հարությունյանի հրաժարականի դեպքում ինքը չի դառնա երկրի նախագահի պաշտոնակատար. եթե ժողովուրդը նախագահին չվստահի, ինքն էլ կհեռանա։