ՌԴ խաղաղապահները Ստեփանակերտից Գորիս են ուղեկցել շտապօգնության մեքենաներ

ՌԴ խաղաղապահներն Արցախում. Արխիվային լուսանկար
Բժշկական օգնություն ստացած բուժառուներն էլ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել են Արցախ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. ՌԴ խաղաղապահները Ստեփանակերտից Գորիս և հակառակ ուղղությամբ ուղեկցել են շտապօգնության երեք մեքենա՝ հիվանդներով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է նաև, որ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է հասցվել գրեթե 270 տոննա մարդասիրական օգնություն։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներ-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Մայիսի 17–ի ընթացքում մաքրվել է 0,3 հա տարածք։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ից հետո ԿԽՄԿ–ի միջնորդությամբ ո՛չ հումանիտար օգնություն էր տարվել Լեռնային Ղարաբաղ, ո՛չ էլ բուժառուներ են տեղափոխել Հայաստան։ Խնդիրն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուց հետո։ Ավելի վաղ ԿԽՄԿ–ից հայտնել էին, որ անցակետ տեղադրելուց հետո 2 անգամ տեղաշարժ են կատարել` մեկը ապրիլի 28-ին (տեղափոխվել է 13 բուժառու), մյուսը` ապրիլի 29-ին (տեղափոխվել է ևս 16 բուժառու)։
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն վերսկսել է մարդասիրական գործողությունները Լաչինի միջանցքի երկայնքով։