ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռեյկյավիկում Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում կարճատև հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:
Վարչապետի աշխատանքային այցն ավարտվել է:
Հիշեցնենք` Փաշինյանը մայիսի 15-ին է մեկնել Իսլանդիայի Հանրապետություն` Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովին մասնակցելու։