Խոշոր ավտովթար Լոռու մարզի թունելում. տուժածներ կան

Թունել
Ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել պարեկների ավտոմեքենային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Այսօր Լոռու մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով երեք մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 08։45-ի սահմաններում «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ թունելում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենային։
«Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն»,–հայտնում է կայքը։
Քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանները պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ըստ ԶԼՄ–ի` «Toyota RAV4»-ը հաշվառված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում։
Ավտովթար Երևանում. տուժածներից մեկը հղի կին է